Ռուսաստանը վերահսկողական թռիչք կիրականացնի Բուլղարիայի տարածքում
Ռուսական տեսուչների խումբը մտադիր է կատարել վերահսկողական թռիչք` Բուլղարիայի տա8ածքում` միջազգային «ազատ երկինք» պայմանագրի իրականացման համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Վերահսկողական թռիչքը, որի երկարությունը կազմում է 660կմ` կիրականացվի մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:
Ռուսական օդանավ` «Ан-З0Б» կկատարի վերահսկողական թռիչք` պայմանգրով նախատեսված ճանապարհով: Ինչպես հայտնի է` վերահսկողական թռիչքի ժամանակ ներկա կլինեն բուլղարացի մասնագետները, որոնք կհետևեն սարքերի օգտագործման կանոններին` պայմանագրի կանոններին համաձայն: