Պլատոնի ենթադրյալ հայրը ծանոթ չի եղել Ժաննա ֆրիսկեի հետ
Փաստաբան Ռադիկ Գուշինը, որը համարում էր իրեն Ժաննա ֆրիսկեի երեխայի` Պլատոնի հայրը, ներողություն է խնդրել երգչուհու ընտանիքից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Գուշինը խոստովանել է, որ նույնիսկ ծանոթ չի եղել Ժաննայի հետ և երեխայի հայրը լինելու մասին լուրերը նա հորինել է: Ռադիկին թվացել է, որ Ժաննայի տղան իրեն նման է և նա որոշել էր ներկայանալ, որպես երեխայի հայր: Նշենք, որ նա եղել է դոնոր սերմնահեղուկի հետ կապված և լսելէ դատարկ խոսակցություններ այն մասին, որ երգչուհին դիմել է արհեստական բեղմնավորման օգնությանը: Այդ պատճառով նա որոշել է, որ կարող է լինել երեխայի հայրը:
«Ես հրաժարվել եմ դատարանում ներկայանալուց և ներողություն եմ խնդրում Ժաննայի ծնողներից: Ես դա չար մտքով չեմ արել, չէի մտածում, որ ամեն ինչ այսպես կստացվի: Ներեցեք ինձ»,- Ռադիկի խոսքերը փոխանցում է «StarHit»-ը: