Լոնդոնում կբացվի այգի` ի հիշատակ արքայադուստր Դիանայի
Կենսինգտոնյան պալատում հայտնել են, որ ի հիշատակ արքայադուստր Դիաննայի մահվան 20-ամյակի` Լոնդոնում կբացվի այգի, որը կկրի իր անունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այգու կառուցողական աշխատանքները դեռ ամենավաղ փուլում են գտնվում: Ներկա պահին փնտրվում են մարդիկ, ովքեր կզբաղվեն այդ աշխատանքներով:
Սպասվում է, որ այգու բացումը տեղի կունենա 2017 թվականին:
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիաննան մահացել է 1997 թվականի օգոստոսին, Փարիզում` ավտովթարի հետևանքով: