Դոնի Ռոստովի օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի
«Boeing-737-800»-ի կործանումից հետո Դոնի Ռոստովի օդանավակայանն առաջին անգամ սկսել է իր չվերթները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Օդանավակայանն անցնում է բնականոն աշխատանքային ռեժիմին: Պլանավորվում է, որ օդանավակայանը կանցնի իր սովորական չվացուցակին մեկ ժամվա ընթացքում»,- ասել է օդանավակային մամլո ծառայության աշխատակիցը:
Դոնի Ռոստովի օդանավակայանում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը` +1°C և թեթևակի քամոտ է: Կանխատեսվում է եղանակի վատթարացում: