Ստամբուլում ֆուտբոլային դերբին չեղարկվել է՝ ահաբեկչության վտանգի պատճառով
Ստամբուլի երկու գլխավոր ֆուտբոլային ակումբների՝ «Գալաթասարայ»-ի և «Ֆեներբախչե»-ի հանդիպումը չեղարկվել է անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Ֆուտբոլային հանդիպումը պետք է տեղի ունենար կիրակի երեկոյան: Մարզադաշտ ժամանած երկրպագուներին սկսել են տարհանել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել:
Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ իրենք հավաստի տեղեկություն են ստացել խաղի ժամանակ ահաբեկչական հարձակման վտանգի մասին:
Շաբաթ օրը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը, որ իրագործել էր մահապարտ-ահաբեկիչը, խլել է չորս մարդու կյանք: Եվս 36-ը վիրավորվել են:Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ պայթյունը կազմակերպած ահաբեկիչը կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: