Առնոլդ Շվարցնեգերը վեցերորդ «Տերմինատոր»-ի դերով մտադիր է մեծ էկրան վերադառնալ
Առնոլդ Շվարցնեգերը հաղորդել է, որ գլխավոր դերը կխաղա հերթական «Տերմինատոր» ֆիլմում: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Ֆիլմի վեցերորդ մասի նկարահանումների ծրագրերը, որի մասին հայտնել է դերասանը, անակնկալ են եղել, քանի որ հինգերորդ մասը, որը մեծ էկրաններին է բարձրացել նախորդ տարի, ձախողում է գրանցել:
Դերասանը խոստովանել է, որ անհամբերությամբ սպասում է մեծ էկրան՝ մարդկության և մեքենաների հակամարտություն, վերադառնալու հնարավորությանը:
Նշենք, որ 2016թ-ի սկզբին տեղեկություն էր տարածվել, որ «Paramount Pictures» կինոընկերությունը վեցերորդ ֆիլմը հանել է վարձույթի գրաֆիկից:
Շվարցնեգերը խաղացել է հինգ «Տերմինատոր»-ներից չորսում: Դերասանը հրաժարվել էր խաղալ միայն ֆիլմի չորրորդ մասում: