Մոսկվայում բացել են կործանված «Boeing»-ի «սև արկղերը»
Մոսկվայում բացել են կործանված «Boeing»-ի «սև արկղերը»: Մասնագետներն ուսումնասիրել են հիշողության սարքերը և տեղեկությունները գրանցող ձայնագրիչների որակը գնահատել լավ: Այս մասին հայտնում է Rusnovosti.ru-ն:
Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավար Սերգեյ Զայկոն հայտնել է, որ մասնագետները պատճենահանել են տեղեկությունը, այժմ պետք է այն վերծանել: Զայկոն ընդգծել է, որ ձայնագրիչներն աշխատել են մինչև ինքնաթիռի պայթելու պահը և գետնի հետ բախումը:
Մարտի 19-ին մասնագետները ավիավթարի վայրում գտել էին ինքնաթիռի «սև արկղերը»: Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտնել էր, որ դրանք խիստ վնասված են:
«Սև արկղերը» Մոսկվա են հասցվել շաբաթ-լույս կիրակի գիշերը: Հաղորդվել էր, որ տվյալների վերլուծությունը կարող է ձգվել 1-ից 3 ամիս՝ կախված ձայնագրիչների հիշողության քարտի վիճակից: