Միլա Կունիսի և Էշտոն Կատչերի իսպանական արձակուրդները (լուսանկարներ)
Ըստ FHM-ի` աշխարհի ամենսեքսուալ կինը` Միլա Կունիսն ու նրա ոչ պակաս հանրահայտ ընկերն` Էշտոն Կատչերը, թեկուզև ջանում են թաքցնել իրենց հարաբերությունները, այնուամենայնիվ ամեն անգամ հայտնվում են պապարացցիների օբյեկտիվիներում: Նույնիսկ որոշումը` հանգստյան օրերն անցկացնել իսպանական փոքրիկ քաղաքում, չի օգնել զույգին թաքնվել լուսանկարիչների ուշադրությունից: Միլան ու Էշտոնը գնացել Իսպանիայի հարավում գտնվող Խերես-դե-լա-Ֆրոնտերա քաղաք:
Պապարացցիները չէին կարող չնկատել, որ Էշտոնը բավականին հոգնած տեսք է ունեցել, չնայած Միլան ևս առանձնապես ժպիտը դեմքին չի եղել: Բայց, երբ զույգին թվացել է, թե իրենց հաջողվել է թաքնվել պապարացցիներից, նրանք իրար ձեռքի են բռնել, սկսել կատակել ու ավելի ազատ շարունակել իրենց զբոսանքը: