Թուրքիան չի հնազանվում ահաբեկչություններին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտնել է, որ Թուրքիան «երբեք չի հնազանդվում ահաբեկչություններին»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Այս մասին նախագահը հայտնել է այն բանից հետո, երբ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է Ստամբուլի կենտրոնում՝ առևտրի կենտրոնի մոտ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ Թուրքիան կշարունակի պայքարել ահաբեկչությունների դեմ այնքան ժամանակ, մինչև դրանք կվերանան:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 36 մարդ: