Իրականում սա փողի ընտրություն էր
«Ինչպե՞ս կարող է քաղաքացին այս իշխանությանն այդքան մեծ թվեր տալ, եթե ատելությամբ է լցվել իշխանությունների նկատմամբ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության հավաքած ձայների մասին՝ նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ իրականում սա փողի ընտրություն էր, ուստի արդյունքների մասին խոսք լինել չի կարող.
«Ով ինչքան շատ է փող տալիս, այնքան շատ ձայն է ստանում»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
ՀԱԿ-ի պարտությունը պատգամավորը պայմանավորեց նախ նախագահական ընտրություններին չմասնակցելով և այնուհետ արտագաղթով. երկիրը լքում է իշխանություններից բողոքավոր զանգվածը: