Վերականգնվել է կործանված «Boeing»-ի վթարի նախնական տեսագրությունը (տեսանյութ)
Փորձագետները և հետազոտողները, ովքեր զբաղվում են «FlyDubai»-ի կործանված «Բոինգ»-ի վթարի պատճառները բացահայտելով, վերականգնել են ողբերգական պատահարի նախնական տեսագրությունը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Վարկածները դեռևս չեն հաստատվել կոնկրետ փաստերով: Մասնագետների տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է, երբ օդաչուները փորձել են երրորդ անգամ վայրէջք իրականացնել:
«Նախնական տվյալներով՝ «Boeing»-ը, որն այդպես էլ չկարողացավ վայրէջք կատարել մեկ փորձից, երկրորդ անգամ է փորձել վայրէջ կատարել: 900 մետր բարձրության վրա 400կմ/ժ արագությամբ ինքնաթիռը գրեթե ուղղահայաց դիրքով՝ 60 աստիճան անկյամբ, մխրճվել է գետնի մեջ՝ թռիչքուղու ձախ հատվածում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Օդանավակայանում քամին բավականին ուժեղ է եղել: Հարվածի պահին ինքնաթիռը պայթել է և այրվել: Ինքնաթիռի մասերը ցիրուցան են եղել թռիչքուղու երկու մասերով:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ստորև ներկայացված լուսանկարի վրա: