ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Շիրակում դեռևս բուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագած գյուղում և Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի տարածքում բուք է:
Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: