Խամենեին ԱՄՆ-ի նախագահի բոլոր թեկնածուներին անվանել է Իրանի թշնամիներ
Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեին հեռուստաեթերում ԱՄՆ-ի նախագահի բոլոր թեկնածուներին անվանել է Իրանի թշնամիներ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Ամերիկայի նախագահի թեկնածուները մրցում են Իրանին սևացնելու համար, և դա թշնամանքի նշան է»,- հայտարարել է Խամենեին:
Բացի այդ նա պատմել է, որ Իրանը նախկինի պես դժվարությունների է բախվում արտասահմանյան բանկերի և կորպորացիաների հետ աշխատանքում, չնայած միջուկային ծրագրի հետ կապված սանկցիաներն արդեն հանվել են:
Իրանի Նոր տարվա առթիվ իր ուղերձում առաջնորդը հայտարարել է, որ սանկցիաների հանումը տեղի է ունեցել միայն թղթի վրա: