Ստամբուլի ահաբեկչության մահապարտը «ԻՊ»-ի անդամ էր
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան կիրակի օրը հաստատել է, որ Ստամբուլում ահաբեկչություն կատարած մահապարտը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է եղել: Այս մասին հաղորդում է «Hurriyet» թուրքական պարբերականը:
«Մահապարտը պաշտոնապես ճանաչված է: Նա կապված է եղել «ԻՊ»-ի հետ»,- հաղորդել է նախարարը:
Մահմեթ Օզթյուրքին, ով ծնվել է 1992 թ-ին, հաջողվել է ճանաչել ԴՆԹ-թեստի և նր հարազատներից վերցրած ԴՆԹ-ի օրինակի միջոցով:
Թուրքական ոստիկանությունն ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալել է Օզթյուրքի հորն ու եղբորը:
Ըստ «Hurriyet»-ի, պայթյունի զոհ է դարձել 5 մարդ, այդ թվում` երեք իսրայելցի, մեկ իրանցի: Վիրավորվել է 36 մարդ: