Կիրիլ Պատրիարքը կոչ է արել ճանաչել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությունը
Մոսկվայի և համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Հավանայում իր հանդիպումը Հռոմի պապ Ֆրսնցիսկի հետ ամբողջ աշխարհին ցույց տվել քրիստոնյաների հետապնդման չափերը: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Հռոմի պապի հետ բանակցություններում մենք պայմանավորվեցին, որ պետք է հանդիպել և ամբողջ աշխարհին բարձրաձայնել քրիստոնյաների հանդեպ հետապնդումների մասին: Այդ հանդիպումը տեղի ունեցավ, և աշխարհը խոսեց»,- նշել է պատրիարքը:
«Զարմանալի է, որ ամերիկյան կոնգրեսը հանկարծ հայտարարեց, որ քրիստոնյաների ոչնչացումը Մերձավոր Արևելքում ցեասպանություն է: Արևմուտքի և Արևելքի ձայները միավորվեցին և ասացին ամենակարևորի մասին, այն մասին, ինչն այսօր անհանգստացնում է մեզ»,- հավելել է Կիրիլ պատրիարքը:
Նա նշել է, որ մեկ անգամ չէ, որ բարձրացրել է այս հարցը և թվում էր` ոչ ոք ոչինչ չի լսում: