Կործանված «Բոինգ»-ի սև արկղերը խիստ վնասված են
Շաբաթ օրը Դոնի Ռոստովում կործանված «Բոինգ 737-800»-ի սև արկղերը խիստ վնասվել են, բայց դրանց գաղտնազերծումը հնարավոր է: Դրանց հետ աշխատանքի համար ժամանակ կպահանջվի: Այս մասին հայտնել է Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) ներկայացուցիչը:
«Այժմ իրականացվում է լրացուցիչ աշխատանք, քանի որ անհրաժեշտ է վերականգնել լարերը, հիշողությունը»,- հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով նրան:
Նախապատրաստական փուլը կավարտվի մարտի 20-ին:
Ինքնաձայնագրիչների վնասվածքների պատճառով, ՄԱՀ-ը չի կարող կանխատեսել, թե երբ կսկսի և կավարտվի գաղտնազերծումը: