Ալլա Պուգաչովայի 2-ամյա որդին ինքնուրույն բացիկ է պատրաստել` կնքամոր համար
Ալլա Պուգաչովայի Մաքսիմ Գալկինի երեխները դարձել են 2 տարեկան: Հարրին և Լիզան արդեն հաճախում են մանկապարտեզ: Այդ մասին պատմել է երեխաների կնքամայր` մոդելավորող Միլա Ստավիցկայան:
«Ալլայի և Գալկինի երեխաներն ուղղակի հրաշք են: Արդեն լավ խոսում են, սովորում են անգլերեն, նկարում են: Հարրին ինքնուրույն ինձ համար բացիկ է պատրաստել: Նրանք Լիզայի հետ միասին հաճախում են ամենասովորական մանկապարտեզը: Նրանց ընտանիքում ամեն ինչ հոյակապ է: Ալլա Բորիսովնան հիանալի տեսք ունի: Աստված տա` հետագայում էլ ամեն ինչ լավ լինի: Հոգատար ամուսին և երեխաներ: Դա էլ խթան է հանդիսանում, որպեսզի միշտ լինեն հիանալի վիճակում»,- ասել է Ստավիցկայան:
Սովորական մանկապարտեզ են հաճախում` նաև Քեյթ Միդլթոունի երեխաները: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: