Ռուսաստանը կշարունակի համագործակցել «FlyDubai» ավիաընկերության հետ
Ռուսաստանի տրանսպորտի նախարար` Մաքսիմ Սոկոլովը հայտնել է, որ չի տեսնում ակնհայտ վտանգ ռուսական շուկայից` «FlyDubai» ավիաընկերության հեռացման համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք դեռ վտանգ չենք տեսնում «FlyDubai» ավիաընկերության շուկայից հեռանալու համար: Քանի դեռ չեն պարզվել աղետի բոլոր պատճառները, մենք կշարունակենք աշխատել տվյալ ավիաընկերության հետ: Բացի այդ, դուք տեսնում եք, թե որքան օպերատիվ կերպով նրանք արձագանքեցին ողբերգական իրադարձությանը»,- հայտարարել է Մաքսիմ Սոկոլովը: