Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում և Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: