Քեյթ Միդլթոունի որդին` Եղիզաբեթ 2-րդին «տատ» է անվանում
Քեյթ Միդլթոունը առաջին անգամ հեռուստատեսային հարցազրույց է տվել «ITV» հեռուստաալիքին, որի ժամանակ նա պատմել է, թե ինչպիսի յուրահատուկ հարաբերությունների մեջ են գտնվում իր երեխաները` Եղիզաբեթ 2-րդի հետ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նրա խոսքերով՝ թագուհին շատ է սիրում երես տալ երեխաներին և անդադար նվերներ է մատուցում նրանց: «Երբ երեխաները հյուր են գնում թագուհուն` նա յուրաքանչյուր առավոտ պարտադիր նվեր է դնում երեխաների սենյակում: Դա իր սիրո ապացույցի` միայն մի փոքր մասն է: Արքայադուստր Շարլոտան, որի մեկ տարին կլրանա` մայիսին, ոչ մի կերպ չի կարողանում դիմել թագուհուն: Բայց դա հիանալի անում է Ջորջը: Նա արդեն 2 ու կես տարեկան է, բայց վատ չի խոսում: « Նա դիմում է թագուհուն` «Gan-Gan»` «Ба-Ба» տատ»,- ծիծաղելով պատմել է Քեյթ Միդլթոնը: