Միայն ես եմ ողջ մնացել. ճակատագրական չվերթից ուշացած կինը կիսվել է իր զգացմունքներով (տեսանյութ և լուսանկարներ)
1982 թվականին ծնված ռուս զբոսաշրջիկ Էլվիրա Իսաևան, ով ուշացել էր «FZ981» չվերթի ինքնաթիռից, որը գիշերը Դոնի Ռոստովում կործանվել է, սոցիալական ցանցերում կիսվել է իր էմոցիաներով: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
«Միայն ես եմ կենդանի մնացել»,- գրել է կինն այն բանից հետո, երբ հրապարակել է ճակատագրական չվերթի տոմսը: Իր գրառումը կինը լրացրել է բազմաթիվ լացող և ողբացող «սմայլիկներով»:
«Իմ սիրելի, ամենաթանկս, ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է կինն ինչ-որ մեկին անմիջապես դրանից հետո:
Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի պոտենցիալ ուղևորներից մեկն էլ կենդանի է մնացել, քանի որ ուշացել է չվերթից ծննդյան տոնը նշելու պատճառով:
Կինը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ: Տեսանյութը դիտելու համար սեղմեք ստորև ներկայացված լուսանկարի վրա:
Ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ և լուսանկարներ «Boeing -737-800»-ի կործանման վայրից: