Բերման է ենթարկվել Ստամբուլի ահաբեկչության գործով առաջին կասկածյալը
Թուրքիայի իշխանությունները բերման են ենթարկել Ստամբուլի պայթյունի գործով մեկ կասկածյալի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NTV» թուրքական հեռուստաընկերությանը:
Ստամբուլի բանուկ փողոցում տեղի ունեցած պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ:
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում հայտնել են, որ ռուսներ չեն տուժել պայթյունից, չնայած դեպքը տեղի է ունեցել հենց այն փողոցում, որտեղ գտնվում է ռուսական հյուպատոսությունը:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է 36 վիրավորի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի կառավարությունը ԶԼՄ-ներին արգելել է լուսաբանել Ստամբուլի ահաբեկչությունը: