Դավութօղլուն արտահերթ ժողով է հրավիրել՝ Ստամբուլի ահաբեկչության հետ կապված
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արտահերթ հանդիպում է կազմակերպել՝ Ստամբուլի ահաբեկչության հետ կապված: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «NTV»-ին:
Ժողովին մասնակցում են ներքին գործերի, առողջապահության նախարարությունների, Ստամբուլի քարտուղարության և ուժային կառույցների ղեկավարները:
Մահապարտ-ահաբեկչի ինքնապայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Իստիքլյալ փողոցում առևտրի կենտրոնի և Բեյօղլու շրջանի համայնքապետարանի միջև ընկած տարածքում: Մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ մահապարտը, իսկ վիրավորների թիվն արդեն հասել է 36-ի, որոնցից 7-ի վիճակը գնահատվում է ծանր: