Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրել են քրդերը. Թուրքիայի իշխանություններ
Թուրքիայի կառավարության նորկայացուցիչը հայտնել է, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Reuters»-ին:
«Նախաքննությունը ցույց է տալիս, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կամ նրանց մեղսակիցներն են իրագործել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը»,- նշվում է թուրքական կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդագրությունում:
Համաձայն վերջին տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Իստիքլյալ փողոցում: Վերջին տվյալներով՝ մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ մահապարտ-ահաբեկիչը, վիրավորվել՝ 20-ը:
«Dogan News Agency» գործակալության տվյալներով՝ վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում: