Թուրքիայի կառավարությունը ԶԼՄ-ներին արգելել է լուսաբանել Ստամբուլի ահաբեկչությունը
Թուրքիայի կառավարությունը ԶԼՄ-ներին սահմանափակում է լուսաբանել Ստամբուլի ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձագույն խորհրդին:
Մասնավորապես, թուրքական իշխանությունները լրատվամիջոցներին արգելում են ուղիղ եթերով հեռարձակումներ իրականացնել դեպքի վայրից, հրապարակել պայթյունի տեսագրությունը և դրա հետևանքները, այդ թվում՝ զոհերի լուսանկարների կամ այլ տվյալների հրապարակումը: Թուրքիայի համար այսպիսի քաղաքականություն վարելն ահաբեկչություններից հետո սովորական է դարձել:
Այս պահին դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից: Այն փողոցում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ: Իստիքլյալ փողոցը նաև Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրերից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել: Այս պահին զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է 20 մարդ: