Կանադան հակառուսական նոր պատժամիջոցներ է ուժի մեջ դրել
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է ուժի մեջ դրել Ռուսաստանի Դաշնության դեմ: Դրանք համընկնում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի կիրառած սահմանափակող միջոցառումների հետ: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Ինչպես հաղորդում են կանադացի պաշտոնյաները, պատժամիջոցներն ավելի արդյունավետ են լինում, երբ գործի են դրվում գործընկերների հետ միասին և համակարգված:
Նոր պատժամիջոցները համընկնում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից արված վերջին գործողություններին: Դրանք կիրառվելու են գոյություն ունեցող բարքերի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Կանադայի պաշտոնյաներն առաջարկում են ուժեղացնել Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը, ինչպես նաև ընդգծում են Կանադայի իշխանությունների անհամաձայնությունը՝ Ղրիմը ՌԴ-ի կազմում ընդգրկելու հարցին:
«Այսօրվա քայլերը աջակցում են միջազգային ուժերին, որպեսզի հասնենք Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծմանը»,- հայտնել է երկրի արտգործնախարար Ստեֆան Դիոնը: