«Flydubai» ավիաընկերության գլխավոր տնօրենը նոր հայտարարություններ է արել «Boeing 737-800»-ի վթարի հետ կապված
«Flydubai» ավիաընկերության գլխավոր տնօրեն Գայս-Ալ-Գայսը հայտարարել է, որ Դոնի Ռոստովում եղանակային պայմանները թույլ են տվել թռիչք իրականացնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Եթե եղանական անբարենպաստ լիներ, չվերթ չէր իրականացվի»,-ասել է նա:
Այժմ ստուգվում է այն ինֆորմացիան, որ «Boeing 737-800»-ը 2 ժամ փորձել է վայրէջք կատարել: լխավոր տնօրենի խոսքով՝ դա հավաստի տեղեկություն չէ:
Գայս-Ալ-Գայսը հայտարարել է, որ «Boeing 737-800»-ի օդաչուն համաատասխան նշան, զանգ չի ուղարկել: Նա նաև բացառել է ինքնաթիռում պայթուցիկ գտնվելու վարկածը: Նրա խոսքով՝ ինքնաթիռը վերջին ստուգումը հունվարի 21-ին էր անցել: