Դոնի Ռոստովում կործանված օդանավում եղել է 46 ռուս
Ըստ որոշ տվյալների՝ «Boeing»-ի կործանման արդյունքում մահացել է 46 ռուս: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Տվյալների համաձայն՝ 42 մարդ եղել է Ռոստովի շրջանից, 2-ը` Վոլգոգրադից, մեկը` Կրասնոդարից և ևս մեկը՝ Կոմիից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել մահացածների ընդհանուր թիվը: Օդանավում եղել է 62 մարդ, որոնցից 55-ը՝ ուղևոր, իսկ 7-ը՝ անձնակազմի անդամ: