Տիմատիի շնորհավորանքը` դստեր ծննդյան տոնին (լուսանկար)
Ռեփեր Տիմատին շնորհավորել է դստերը ծննդյան տոնի կապակցությամբ: Լրացավ երեխայի 2 տարին:
«Հարգելի' Ալիսա Տիմուրովնա, մենք մայրիկիդ հետ միասին շնորհավորում ենք քեզ: Մենք քեզ շատ ենք սիրում և ցանկանում ենք, որ դու շրջապատված լինես ամենալավագույնով: Ցանկանում ենք, որ դու մեծանաս առողջ, խելացի և երջանիկ, իսկ հրաշքների աշխարհի համար պատասխանատու եմ ես»,- գրել է երգիչը իր միկրոբլոգում:
Նշենք, որ երգիչը հրապարակել է նկար, որում նա ոչ միայն դստեր հետ է, այլև` նախկին սիրեցյալի` Ալինա Շիշկովայի հետ: