«Boeing 737-800»-ի կործանումից հետո համացանցում «թաղել են» կենդանի աղջկա (լուսանկար)
Մարդիկ գրել են բազմաթիվ ցավակցական խոսքեր մահացածի ազգանունը կրող օգտատիրոջը: Այս մասին հայտնել է Լifenews.ru-ն:
«В контакте» սոցիալական կայքում օգտատերերը իրական վշտի պատ էին դարձրել` Նատալիայի էջը: Սակայն պարզվել էր, որ նա ուղղակի նույն ազգանունն է կրում` ինչ մահացածը: Նշենք, որ խոսքը` «FlyDubai» ավիաընկերության «Boeing-737-800»` FZ981 թռիչքի մահացած ուղևորուհու մասին է:
Ցավակցական խոսքերը մի քանի ժամվա ընթացքում գրում էին տարբեր երկրներից:
«Դեռ թռիչքի մեջ են», «Ձեզնից յուրաքանչյուրը` գլխավոր ուղևորն է»,- գրել են նրանք: