Հնարավոր է՝ «Boeing 737-800»-ի կործանման պատճառը ուժգին քամին է եղել (տեսանյութ)
ՌուսաստանԳիշերը 3:41-ին, երբ Դոնի Ռոստովում կործանվել է «FlyDubai» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737-800» ուղևորատար օդանավը, ուժեղ քամի է եղել: Քամին այնքան ուժեղ է եղել, որ ճանապարհի ծառներն արմատախիլ են եղել: Չի բացառվում, որ ուժեղ քամիների պատճառով անձնակազմը չի կարողացել կառավարել ինքնաթիռը:
Սա ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառներից մեկն է, որն այժմ դիտարկվում է Քննչական կոմիտեի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական վթարի պատճառը հնարավոր է ինքնաթիռի տեխնիկական թերությունները կամ եղանակային անբարենպաստ պայմաններն են: