Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ջոն Քերրի՝ Մոսկվա այցելության օրվա մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Մոսկվա` մարտի 23-24-ը: Այս մասին հայնում է Gazeta.ru-ն:
«Մարտի 23-24-ը գործնական այցելությամբ Մոսկվա կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ նրանք կփոխանակվեն երկկողմանի հարաբերությունների և միջզգային խնդիրների վերաբերյալ կարծիքներով»,- ասվում է նամակում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես հայտնել էր Ջոն Քերրիի Մոսկվա այցելության ժամանակահատվածը: Մասնավորապես, Ռուսաստան նրա այցը կմեկնարկի մարտի 22-ին և կավարտվի մարտի 25-ին: