«Flydubai»-ի գլխավոր տնօրենը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
«Flydubai»-ի գլխավոր տնօրեն Գայս Ալ-Գայսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ու իր ցավակցությունները հայտնել Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին: Նրա խոսքով՝ ավիաընկերության բոլոր աշխատակիցները շոկի մեջ են կատարվածի հետ կապված: Այս մասին գրում է Lifenews-ը:
«Մեր գլխավոր խնդիրը ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորների ու անձնակազմի անդամների ընտանիքներն են: Մենք շոկի մեջ ենք, մեր սրտերը զոհերի ընտանիքների ու մտերիմների հետ են: Մենք դեռ չգիտենք վթարի բոլոր մանրամասները, սակայն կապ ենք պահում իշխանությունների հետ, որպեսզի պարզենք աղետի պատճառները: Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որ հոգ տանենք տուժածների մասին և օգնություն կցուցաբերենք ինքնաթիռի զոհված մարդկանց հարազատներին»,- ասել է Ալ-Գայսը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է «FlyDubai» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737-800» ուղևորատար օդանավը:
Վթարի հետևանքով զոհվել է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: