«Աէրոֆլոտ»-ի բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվել
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել բոլոր թռիչքները դեպի Դոնի Ռոստով` մարտի 19-ին և 20-ին: Այս մասին հայտնել է «Gazeta.ru»-ն:
«Կապված արտակարգ իրավիճակի հետ, որը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում` 2016 թվականի մարտի 19-ին, քաղաքի օդանավակայանը ներկա պահին փակ է: Բոլոր թռիչքները մեկնող և ժամանող դադարեցվել են»,- ասվում է նամակում:
Նշվում է, որ բոլոր թռիչքները կիրականացվեն Կրասնոդարի օդանավակայանից:
«Աէրոֆլոտ»-ի ուղևորների համար կկազմակերպվի հողատարածքային փոխանցում Դոնի Ռոստովի և Կրասնոդարի միջև:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չեղարկվել են Երևանից Դոնի Ռոստով և Սոչի չվերթները: