Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի վթարի 2 վարկած է առաջ քաշվել
Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Կովրիժնայան հայտարարել է Դոնի Ռոստովում կործանված «Boeing 737-800»-ի կործանման հնարավոր պատճառները:
Նրա խոսքով՝ ողբերգության պատճառները կարող են լինել տեխնիկական թերությունները կամ եղանակային վատ պայմանները: Այս մասին գրում է Լifenews-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում կործանվել է «FlyDubai» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737-800» ուղևորատար օդանավը, որի հետևանքով զոհվել է 55 ուղևոր և անձկազմի 6 անդամ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այժմ անձնակազմի զոհված անդամների թիվը 7 է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձնակազմի անդամները 5-6 են եղել: