Արդեն հայտնի է, թե որքան կկազմի Դոնի Ռոստովում վթարված ինքնաթիռի զոհերի հարազատներին տրվող փոխհատուցման չափը
Օդանավի կործանման արդյունքում մահացածների ընտանքները և հարազատները կարող են ստանալ մինչև $7մլն: Այդ մասին հայտնել է «LifeNews»-ին` փաստաբան Իգոր Տրունովը:
«Օդանավի սեփականատերը գտնվում է Մոնրեալի կոնվենցիայի գործողություններ գոտում, որը նախատեսում է ապահովագրման 2 տեսակ: Հիմնականը 22մլն ռուբլի մեկ մահացածի համար և մյուսն էլ միջազգային ապահովագրման պայմաններին համաձայն` 1մլն-3մլն դոլար»,- պարզաբանել է Իգոր Տրունովը:
Բացի այդ, հարազատները կարող են պահանջներ ներկայացնել ինքնաթիռի սեփականատիրոջը, կամ արտադրողին:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ կանցնի դատական գործընթացը: Ամենահեռանկարային տարբերակը ԱՄՆ-ն է` ինքնաթիռի արտադրման հարցում, քանի որ այդ երկրում ամենաբարձր տոկոսադրույքներն են` կապված մարդկային կյանքի կորստի հետ: Մեկ օդանավի համար ապահովագրումը կազմում է 500մլն դոլար: Կարելի է գնալ ԱՄՆ, քանի որ այս աղետում կառչելու միջոցներ կան: «Boeing»-ը արադրվում է ԱՄՆ-ում և տվյալ մոդելը կարող էր ունենալ կառուցողական առանձնահատկություններ, որոնք թույլ չեն տվել նրան վայրէջք կատարել այդպիսի եղանակային պայմաններում»,- աել է Իգոր Տրունովը: