«FlyDubai» ավիաընկերությունը պատրաստ է օգնել վթարված ինքնաթիռի հետաքննության հարցում
«FlyDubai» ավիաընկերությունը հայտնել է իր պատրաստակամության մասին` համագործակցելու այն մարմինների հետ, որոնք անցկացնում են հետաքննություն՝ կապված Դոնի Ռոստովում վթարված «Boeing» հետ: Այս մասին հայտնել է «Gazeta.ru»-ն:
«Մենք արագ արձագանքման նախագիծ ենք մտցնում, որը ինտենսիվ կերպով կհամագործակցի իրավասու մարմինների հետ: Կատարվածի մասին մանրամասները պարբերաբար կտրամադրվեն, նրանց հայտնվելուն պես»,- այս մասին ասվում է նամակի մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը կարգադրել է օգնություն ցուցաբերել ինքնաթիռի վթարից մահացածների ընտանիքի անդամներին: