Նոր սկանդալ՝ Քարդաշյանների ընտանիքում. Էմբեր Ռոուզն իր լռության դիմաց 10 միլիոն դոլար է պահանջում
Էմբեր Ռոուզը Քանյե Ուեսթից իր լռության համար 10 միլիոն դոլար է պահանջել: Այս մասին հայտնում է Probomond.ru-ն՝ հղում տալով «Radar online»-ին:
Եթե նա չստանա այդ գումարը, կսկսի համացանցում հրապարակել ռեփերի անձնական գաղտնիքները, որոնք իրեն հայտնի են դարձել իրենց ընկերության ընթացքում: Մինչև Քիմ Քարդաշյանին հանդիպելը և նրա հետ ամուսնանալը ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է Էմբեր Ռոուզի հետ:
«Էմբերն այնքա՜ն կեղտ ունի Քանյեի դեմ, և դա բոլորին քաջ հայտնի է: Քիմն ու նրա մայր Քրիսը որոշել են խառնվել գործին, և նրանք կվճարեն այնքան, որքան անհրաժեշտ է, միայն թե Ռոուզը բերանը փակ պահի և աստղային ընտանիքին անհարմար իրավիճակի մեջ չգցի»,- գրում է արտասահմանյան լրատվամիջոցը:
Չնայած մեծ գումարին, ամենայն հավանականությամբ, Էմբեր Ռոուզն արդեն ստացել է իր գումարը: Հարկ է նշել, որ 32-ամյա երգչուհին հանրայնորեն բարելավում է հարաբերությունները Քիմ Քարդաշյանի հետ, ում պատճառով և ժամանակին խարխլվեցին Քանյեի և Ռոուզի հարաբերությունները: