Ռուսաստանում մնացել է 666 բանկ
Ռուսաստանում բանկերին լիցենզիաներից զրկելու հերթական ալիքի արդյունքում մնացել է 666 բանկ: Այս մասին հաղորդում է «RNS»-ը: Այսօր` մարտի 18-ին, ՌԴ Կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է ևս մի ֆինանսական կազմակերպության` «Ստարբանկ»-ին:
«Վարկային կազմակերպությունը չէր կատարել առանձին գործողությունների իրականացման արգելք մտցնելու վերահսկիչ մարմնի պահանջները, որոնք ուղղված էին բանկի ներդրողների շահերի պաշտպանությանը»,- նշվում է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Մարտի 17-ին ԿԲ-ը լիցենզիայից զրկել էր ևս երեք բանկի` «Նացկորպբանկ», «Եկատերինսկի» բանկ և «1Բանկ» ունիվերսալ առևտրային բանկ: