«Մոլորակի ժամը» կամ 60 րոպե` առանց էլեկտրականության
Երևանն արդեն 8-րդ անգամն է միացնում է «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիային: Ակցիային է միացել ավելի քան 2 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդում է «Sputnik» գործակալությունը:
60 րոպե ամբողջ աշխարհը կմնա առանց լույսի` դրանով աջակցելով բնության պահանությանը մարդու կողմից նրան հասցվող վնասներից: Այսպես կարելի է ներկայացնել «Մոլորակի ժամը» նախաձեռնությունը, որի շրջանակներում ավելի քան երկու միլիարդ մարդ ամբողջ աշխարհում անջատում է էլեկտրականությունը 60 րոպեով:
Վաղը` մարտի 19-ին 60 րոպեով Հայաստանի փողոցները կմնան առանց լույսի, կանջատվեն նաև տեսարժան վայրերի լուսավորումները: Փաստացիորեն, Երևանը կմնա մթության մեջ: