Թուրքիան շարունակում է փախստականներին ընդունելու իր քաղաքականությունը
ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ շարունակում են փախստականներին ընդունելու իրենց քաղաքականությունը: Երկիրն առանց արտաքին աջակցությա արդեն 2.7 մլն փախստական է ընդունել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Թուրքիայի համար փախստականների հարցը առևտրի հարց չէ: Այն մարդասիրական արժեք է: Մենք արդեն 2.7 մլն փախստական ենքընդւոնել առանց որևէ օգնության և շարունակելու ենք ընդունել»,-ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետը հույս ունի, որ ԵՄ-ի հետ կարղ է համաձայնության գալ և օգնել Սիրիայի փախստականներին:
«ԵՄ-ն և Թուրքիան 1 ընդհանուր նպատակ ունեն՝ աջակցել Սիրիայի փախստականներին»,-ասել է Դավութօղլուն: