Որքա՞ն է գնահատվել Բորիս Նեմցովի ժառանգությունը
Շարունակվում է Բորիս Նեմցովի ժառանգության և անշարժ գույքի հետ կապված դատական գործընթացը: Նեմցովա Եկատերինա Իֆտոդիի փաստաբան` Ալեքսանդր Կարաբանովը պատմել է ժառանգության ենթադրելի գումարի մասին: Նա նաև նշել է, որ մտադիր է լուծել այդ հարցը մոտակա ժամանակներս: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Այդ գործընթացում ներգրավված է մի քանի մարդ` Նեմցովի քաղաքացիական կին` Իրինա Կորոլյովան, քաղաքական գործչի 4 երեխաները և նրա նախկին 2 սիրուհիները` Եկատերինա Իֆտոդին և Աննա Լեսնիկովան, որոնք հաստատում են, որ իրենց երեխաները ևս հանդիսանում են Նեմցովի ժառանգները:
Նշենք, որ նախնական տվյալներով ընդդիմադիր քաղաքական գործչի ժառանգությունը կարող է գնահատվել` 1մլրդ դոլար: