Երգչուհի` Քսյուշան պատմել է իր և ռեփեր` Եգոր Քրիդի բաժանության մասին
Հայտնի ռուս երգչուհի Քսյուշան պատմել է իր և ռեփեր Եգոր Քրիդի բաժանության մասին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Իրենց բաժանության մասին բարձրաձայնել է անձամբ Եգոր Քրիդը` Քսյուշայի երգի հիման վրա գրված բառերով: Նա դա արել է երգի օգնությամբ: Երգի բառերն այդքան էլ դուր չեն եկել Քսյուշային:
«Ես քո անունը գրել եմ ձախ ձեռքիս: Բայց, իրականում, անցնում էին շաբաթներ և բոլորը պնդում էին, որ նա գումար չունի: Ի՞նչ սեր գրողը տանի` հայրիկիդ կարծիքն ավելի կարևոր է»,- երգել է Քրիդը:
Երգչուհին խոստովանել է, որ իրեն դուր չի եկել երգի բառերը:
«Կարիք չկա թաքցնելու, որ ինձ այդքան էլ դուր չի եկել, այն թե ինչպես հնչեց իմ երգը: Այն գրվել էր վաղուց և նվիրված էր մեկ այլ մարդու: Նրա իմաստը կայանում է զղջման, ափսոսանքի մեջ: Երբ ես թույլ տվեցի օգտագործել իմ երգը, ես մտածում էի, որ նորը ավելի օրիգինալ տարբերակով կլինի և Քրիդի կատարմամբ: Դա անհարգալից վերաբերմունք է` փոխել երգի իմաստը և չտեղեկացնել: Ես ունեմ բոլոր իրավունքներն արգելելու կատարել երգը՝ տվյալ տարբերակով, ինչն էլ արեցի»,- խոստովանել է երգչուհին: