Հռոմի Պապը ՀՀ դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով (լուսանկար)
Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:
Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչնանը արժանացել է «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»: