Նիկոլայևը, տեսնելով Կորոլյովային, փախել է
Մարտի 16-ին Կրեմլի պալատում տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի շքեղ շոու ծրագիրը: Հյուրերի թվում գտնվող Իգոր Նիկոլայևը Կիրկորովի շոուին ներկա է եղել կնոջ հետ:
Զբաղեցնելով իր տեղը՝ Նիկոլաևը նկատել է, որ դիմացի շարքում նստած է Նատաշա Կորոլյովան:
Կոմպոզիտորը, գտնվելով նախկին և ներկայիս կանանց միջև, իրեն անհարամար է զգացել: Նա ձևացրել է, թե հեռախոսով է խոսում և աննկատ լքել է իր տեղը:
Նիկոլաևը փախել է Նատաշայից, սակայն երգչուհու համար միևնույն է եղել իր հարևանությամբ նստած է Նիկոլաևը, թե ոչ: