Անդրեյ Գայդուլյանը հաղթահարել է ուռուցքը
Դերասան Անդրեյ Գայդուլինը, ով հայտնի է «Ունիվեր», «ՍաշաՏանյա» սերիալներից արդեն մեկ տարի է պայքարում է հիվանդության դեմ: Նրա մոտ հայտնաբերել էին օնկոլոգիական հիվանդություն: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հիշեցնենք, որ ամբողջ աշունը դերասանն անցկացրել է հիվանդանոցում, որտեղ անցկացրել են քիմիոթերապիայի կուրս: Բժիշկները հաճույքով հետևում էին դերասանի առողջակաան վիճակին, քանի որ նրա օրգանիզմը դրական էր արձագանքում բուժման ընթացքին: Փետրվարի սկզբին դերասանը հարսնացուի` Դիանայի հետ միասին, ով չի լքել նրան նույնիսկ 1 օրով` վերադարձել են Մոսկվա:
Երեկ դերասանը ուրախացրեց երկրպագուներին լավ նորությամբ: Նա իր միկրոբլոգում տեղադրել էր նկար, որում առողջ տեսք ուներ: Քիմիոթերապիայի կուրսից հետո կորցրած մազերը կրկին աճել էին:
«Գնացի, հետազոտվեցի: Փառք Աստծո ամեն ինչ լավ է: Շնորհակալություն բոլորին դրական խոսքերի համար, ես բոլորը կարդում եմ»,- ասել է դերասանը: