Մոսկվայում հայտնի դերասան է ձերբակալվել
Դերասան Եվգենի Չուպինը ձերբակալվել է Մոսկվայում` Սանկտ-Պետերբուրգի ոստիկանության հարցումով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Նրա դեմ 2012 թվականի գործ է հարուցվել` ալիմենտի չմուծման համար: Նրան ձերբակալել են Լավոչկինա փողոցում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Չուպինը 40 տարեկան է: Նա ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը:
Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Бандитский Петербург», «Улицы разбитых фонарей», «Гончие», «Ментовские войны» և այլն: