Ժիրինովսկին պնդում է կրկին զորք մտցնել Սիրիա
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ պետք է նոր զորք մտցնել Սիրիա: Այդ մասին նա հայտնել է «Лентa.ру»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Պետք է ոչ թե դուրս բերել զորքը, այլ մտցնել նորերը: Մենք մեր այնտեղի հանձնարարությունները չենք կատարել` միայն 30%-ը: Ոչնչացվել են զինյալների հովանավորման շատ ճանապարհներ, շատ տարածքներ ետ են վերադարձվել, սակայն դա բավարար չէ»,- ասել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով՝ դեռ 30 տարի առաջ զորքը պետք է մտներ այնտեղ և դուրս չգար: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Մենք այնտեղ գնացել ենք հոկտեմբերին, իսկ պետք էր լինել այնտեղ 30, 40, 50 տարի առաջ, ինչո՞ւ գնացին: Ինչո՞ւ լքեցին Սադամ Հուսեյնին, Քադաֆիին: Հիմա մենք այնտեղ ոչ մի եկամուտ չունենք, միայն ծախսեր են, իսկ այն ժամանակ կար եկամուտ»,- նշել է նա: