Հարիսոն Ֆորդին ծիծաղի առարկա են դարձրել իր իսկ երկրպագուները
77-ամյա Հարիսոն Ֆորդը կրկին կնկարահանվի այն ֆիլմում, որն իրեն ժամանակին հաջողություն բերեց: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա 5-րդ անգամ կդառնա Ինդիանա Ջոնս` Սթիվեն Սփիլբերգի նկարահանած ֆիլմում: Սակայն այդ լուրը ոչ բոլորն ընդունեցին ուրախությամբ: Համացանցի շատ օգտատերեր գրում էին, որ դերասանն ինքը կարող է դառնալ անցյալի նմուշ, այլ ոչ թե պրոֆեսոր, որը մեկնում է այդ ամենը փնտրելու:
«Ինդիանան ինքը պետք է մեկնի հնություն փնտրելու, այլ ոչ թե ինքը լինի հնագիտական թանգարնի նմուշ»,- սրամտել է համացանցի օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր առաջարկել է անվանել ֆիլմը` «Ինդիանա Ջոնսը ծերունական թութքի դեմ միջոցների փնտրտուքներում»: