Ֆիլիպ Կիրկորովի երեխաներին դուր չի եկել իրենց հոր նոր շոուն
Երեկ կայացավ Ֆիլիպ Կիրկորովի «Я» սպասված շոուն: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Իհարկե երկրպագուներն ավելին էին սպասում տեսնել` զարմանահրաշ տեսարաններ, փետուրներ, փայլեր, սակայն երգիչը դուրս եկավ բեմ կաշվե տաբատով և սպիտակ վերնաշապիկով:
Այդպիսի հագուստը կարծես երգչի փոխարեն ասում էր. «Ես նիհարել եմ 20 կգ»: Ինչպես խոստացել էր աստղը, շոուն փոխեց պատկերացումները իր մասին: Հանդիսատեսը գոհ մնաց, սակայն իր երեխաները` արքայազն Մարտինը և և արքայադուստր Ալլա- Վիկտորիան տխրել էին` հատկապես աղջիկը:
Ամբողջ ընթացքում նրանք գտնվել էին դահլիճում, և գուցե հոգնել էին: